Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները հուլիսի 4-ին, ավելի քան 7 ժամ տևած հատուկ գործողություններից հետո դուրս են եկել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի տնից՝ իրենց հետ տանելով Ալեքսանդր Սարգսյանին և որդուն:
ԱԱԾ-ն տարել է նաև փաթեթավորված իրեր:
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Ալեքսանդր Սարգսյանը բերման էր ենթարկվել՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, սակայն հետո ազատ էր արձակվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը