ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը` Ալեքսան Սարգսյանը, բերման է ենթարկվել՝ ապօրինի զենք կրելու համար։Այս տեղեկությունը հաստատել են ՀՀ ոստիկանությունից:
Նշենք, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են իրավապահները բերման ենթարկում Ալեքսանդր Սարգսյանին:
Կարճ ժամանակ անց, ինչպես հայտնեց ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, Ալեքսանդր Սարգսյանն ազատ է արձակվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը