31 05 2018

Ոստիկանությունը հայտնում է «քրեական հեղինակությունների» հավաք կասեցնելու մասին



ՀՀ ոստիկանությունը մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում «օրենքով գողերի» հավաք է կասեցրել:

Իրականացվել են համապատասխան գործողություններ, միևնույն ժամանակ, հավաքի մասնակիցներին զգուշացվել է հետագայում այդօրինակ հավաքներից ձեռնպահ մնալու անհրաժեշտության մասին:

Այս մասին հայտնում է ոստիկանությունը և հավելում, որ այսուհետ էլ նմանատիպ կենսակերպով անձինք լինելու են իրավապահ մարմինների ուշադրության ներքո:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ