28 11 2024

Ի՞նչ վերաբերմունք ունեք Արցախին, այն Ձեզ համար գոյություն ունի՞, թե՞ ոչ. Վարդևանյանը՝ դատավորին



Ի թիվս այլ հարցերի, դատավարության մասնակիցները՝ Ռոբերտ Քոչարյանը և Սեյրան Օհանյանը, կանգնած են եղել Արցախի ակունքներում, եղել են Արցախի ինքնորոշման իրավունքի մարտիկներ։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դասական նիստի ժամանակ ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Ես հիմա Ձեզ հարցնում եմ՝ ի՞նչ վերաբերմունք ունեք Արցախի Հանրապետությանը, այն առհասարակ Ձեզ համար գոյություն ունի՞, թե՞ ոչ: Որովհետև սա քաղաքական հարց չէ, սա հանրային նշանակության խնդիր է և ի վերջո բխում է Հայաստանի անկախության հռչակագրից... Ինչո՞ւ է սա կարևոր։ Որովհետև եթե ասեիք, որ Արցախը Ձեզ համար կարևոր է, մեր հողն ու ջուրն է, մեր հայրենիքը, ապա շատ հնարավոր է, որ դա մեծապես փարատեր իմ մտահոգությունները»,- նշեց նա:

Ի պատասխան՝ դատավորը խնդրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ոտքի կանգնել, որից հետո հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը 10 տարի եղել է ՀՀ նախագահը և 3 տարի եղել է Արցախի նախագահը:

«Հիմնը միացնե՞նք: Դա ասելու համար պարտադի՞ր էր ինձ ոտքի կանգնեցնել, նստած չէիք կարող ասել»,- արձագանքեց նախագահը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ