19 09 2024

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթը համարում եմ հետապնդում իմ արտահայտած կարծիքի համար․ պատգամավոր

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթը համարում եմ հետապնդում իմ արտահայտած կարծիքի համար․ պատգամավոր

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․

«Փաստացի իմ նկատմամբ (ես գործով դեռ վկա եմ անցնում) հարուցված քրեական վարույթի առիթով դիմել եմ միջազգային գործընկերներիս՝ ինչպես քաղաքական, այնպես էլ խոսքի ազատության և ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին։

Եվ ակնկալում եմ գործուն աջակցություն՝ պայքարելու իմ նկատմամբ ապօրինաբար գործադրվող ճնշման գործընթացի դեմ, քանի որ ես Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթը համարում եմ.

խոչընդոտ միջազգայնորեն սահմանված և ներպետական օրենսդրությամբ ամրագրված ազատ խոսքի իրավունքի
խոչընդոտ իմ` որպես պատգամավորի, անկախ, անկաշկանդ գործելու իրավունքի
ճնշում, որպեսզի ուրիշի խախտված իրավունքների վերականգնմամբ չզբաղվեմ
արգելք՝ միջազգային գործընկերների հետ հաղորդակցվելու
փաստացի հետապնդում իմ արտահայտած կարծիքի համար

Իհարկե, ես շարունակելու եմ աշխատել այնպես, ինչպես որ աշխատում եմ տարիներ շարունակ և հավատարիմ եմ մնում արդարության, թափանցիկության ու մարդու իրավունքների սկզբունքների պաշտպանության իմ հանձնառությանը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ