Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը կալանքի տակ կմնա ևս 48 ժամ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Փարիզի դատախազության հայտարարությունը:
Նշվում է, որ Դուրովին կալանքի տակ կթողնեն կիբերհանցագործությունների հետաքննության շրջանակներում: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
Մինչ այդ Reuters-ը գրել էր, որ գործարարը մեղադրվում է կիբերհանցագործությունների և ֆինանսական մեքենայությունների հարցերով իրավապահ մարմինների հետ համագործակցելուց հրաժարվելու մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը