19 06 2024

Հունիսի 12-ը ոստիկանության կողմից իրականացված ամենադաժան և աննախադեպ երևույթ էր․ Արսեն Բաբայան



«Հունիսի 12-ն իսկապես ջրբաժան էր, ոստիկանության կողմից իրականացված գոնե իմ տեսած ամենադաժան և աննախադեպ երևույթ էր»,- «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ համատեղ ասուլիսում ասաց իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանը։

Նա նշեց, որ իրենց համոզմամբ հունիսի 12-ի  իրադարձություններն իշխանության կողմից ի սկզբանե պլանավորված էր որպես պատժիչ գործողություն այն քաղաքացիների ու լրագրողների նկատմամբ, որոնք մասնակցել են բողոքի ակցիաներին։

«Կան դրվագներ, առանձին կոնկրետ  լրագրողների ուղղությամբ իրականացվել է գործողություն։ Աբրահամ Գասպարյանի օրինակը. մեկուսացրել են լրագրողին, մոտ 20 կարմիր կամ սև բերետավորներ ուղղակի դաժան ծեծի են ենթարկել, իսկ սա ոստիկանական ֆիզիկական ուժ կիրառելու որևէ կանոնի չի ենթարկվում»։

Նա նշեց, որ ասում են քաղաքացին բռնություն է գործադրել, զանգվածային անկարգություններին մասնակցել, բայց դրա համար անհարժեշտ է հիմնավորեն բռնությունը. «Զանգվածային անկարգություններին մասնակցելու հանցակազմը պետք է բռնության տարրեր պարունակի։ Քանի որ պլաստմասե շշերով հնարավոր չէ բռնություն կիրառել, մարդկանց սկսել են ձերբակալել խուլիգանության մեղադրանքներով»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ