20 05 2024

«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության հայտարարությունը

«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության հայտարարությունը

«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Մեր հինգի անունից շնորհակալություն ենք հայտնում այս օրերին մեզ հետ հավասար՝ «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժման համակիրներներին «առաջին իրավական օգնություն» տրամադրած մեր շուրջ 30 գործընկեր-փաստաբաններին։

Միասին մեզ հաջողվեց այնպես անել, որ մեր հարյուրավոր եղբայրներն ու քույրերը ոստիկանության բաժիններում իրենց մենակ չզգան։

Մայիսի 26-ից սպասվում է Շարժման միջոցառումների ակտիվացում, ուստի այս ընթացքում մասնակցություն չդրսևորած մեր գործընկերներին խնդրում ենք գրանցվել «երկրորդ հերթափոխին»։ Հեռախոս՝ 095088787»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ