Լեւոն Քոչարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատական նիստի ժամանակ նշեց, որ նախադեպեր կան, որ խափանման միջոցը ժամանակավոր վերացնում են՝ դիտարկելով այն զուտ որպես խոչընդոտ հանդիսացող հանգամանք, այնուհետեւ այն վերականգնում են: Նա նշեց, որ անկախ նրանից, թե քրեական գործը ինչ ընթացք կունենա, որեւէ խոչընդոտ պատգամավորական գործառույթների իրականացման համար չպետք է լինի.
«Պարոն Քոչարյանը պետք է միջազգային հանրությունում ներկայացնի ՀՀ ժողովրդի խոսքը, ցանկությունը, պահանջը: Պետության կողմից խոչընդոտ ստեղծելը, այն էլ՝ արհեստական, այդ առաքելության իրականացման տեսանկյունից, կհակասի Սահմանադրությամբ երաշխավորված իրավական, ժողովրդավարական պետություն նշանակությանը»,- ասաց փաստաբանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը