Դեկտեմբերի 12-ին արտառոց ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում:
Այդ օրը, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 06:00-ից 07:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը այցելել է Արամի փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ բնակվում է ՌԴ քաղաքացի 46-ամյա Մարիա Պ.-ն ու նրա նկատմամբ ոտնձգություն է կատարել:
Մարիա Պ.-ի բնակարան ժամանած ոստիկանության քրեական հետախույզներին հայտնել է, որ իր կողմից սեռական ծառայություն մատուցելու ժամանակ այդ «կլիենտ»-ը իրեն վճարել է 40 հազար դրամ, ապա սեռական ծառայությունից օգտվելուց հետո նա Մարիա Պ.-ի ներկայությամբ օգտագործել է թմրամիջոց, ատրճանակի սպառնալիքի տակ կապել է նրան, հափշտակել 700 ԱՄՆ դոլար, 320 լարի և իր կողմից վճարած 40 հազար դրամը, ապա արձակել է նրա ոտքերն ու ձեռքերը և սպառնալիքների ներքո իջեցրել շենքի բակ, թողել միայնակ ու ավտոմեքենայով դիմել փախուստի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը