14 09 2023

Սերժ Սարգսյանի՝ Բադեն-Բադեն այցելելու մասով հարուցված քրգործը կարճվել է

Սերժ Սարգսյանի՝ Բադեն-Բադեն այցելելու մասով հարուցված քրգործը կարճվել է

ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում գերմանական Բադեն-Բադեն այցելելու, այդ թռիչքների նպատակն ու պետական միջոցների հնարավոր վատնումը ստուգելու նպատակով հարուցված քրեական գործը կարճվել է։ Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից։

««Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հանցագործության մասին հաղորդման հիման վրա 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով պարզվել է, որ ՀՀ պաշտոնաթող Նախագահ Սերժ Սարգսյանի համար 2008-2018 թվականների ընթացքում կազմակերպվել են թռիչքներ դեպի Բադեն-Բադեն քաղաք, սակայն քրեական վարույթով դրանց հետ կապված գործընթացներում առկա չեն եղել քրեական օրենքով նախատեսված հանցանքի հատկանիշներ, ուստի քրեական վարույթը կարճվել է:

Ինչ վերաբերվում է հարցման 2-րդ կետին, ապա դրանով տեղեկատվություն չի ներկայացվում՝ ելնելով քրեական վարույթների նախաքննության շահերից»,- նշեցին Դատախազությունից:

Հիշեցնենք՝ 2021 թվականի սեպտեմբերի 15-ին «Փաստերի ստուգման հարթակ»-ը հետաքննություն էր հրապարակել, ըստ որի՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնավարման 10 տարիների ընթացքում ամեն տարի կառավարական օդանավով պետական միջոցների հաշվին մեկնել է գերմանական Բադեն-Բադեն քաղաք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ