ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցի հարցով դատական նիստ տեղի կունենա օգոստոսի 12-ին, ժամը 14:00-ին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
Դատական նիստը տեղի կունենա Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում, միջնորդությունը կքննի ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանը։
«Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու «առաքելությունը» այս անգամ վերապահվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանին»,- գրել է փաստաբանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը