10 08 2023

Գաղտնալսված դատախազը դատի է տվել Աննա Վարդապետյանին․ «Ժողովուրդ»

Գաղտնալսված դատախազը դատի է տվել Աննա Վարդապետյանին․ «Ժողովուրդ»

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ Կոտայքի դատախազության դատախազ Ապրես Գրիգորյանը, որը աշխատանքից ազատվել է գաղտնալսման արդյունքում, դատի է տվել դատախազ Աննա Վարդապետյանին։ Երեկ նա դիմել է ՀՀ վարչական դատարան անվավեր ճանաչելու համար Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հուլիսի 13-ի որոշումը։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը գաղտնալսման արդյունքում աշխատանքից ազատել է Արմավիրի մարզի դատախազ Աշոտ Մարտիրոսյանին և Կոտայքի մարզի դատախազ Ապրես Գրիգորյանին։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ուժային կառույցները Հայաստանում աշխատում են գաղտնալսման պայմաններում: Բանն այն է, որ իրավապահները, գաղտնալսելով Արմավիրի դատախազ Աշոտ Մարտիրոսյանին և Կոտայքի դատախազ Ապրես Գրիգորյանին, պարզել են, թե ինչպես են նրանք նեղսրտած խոսում, քննադատում ու տարբեր կարծիքներ արտահայտում Արմավիրի դատախազ Վահան Սարգսյանի կամ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մասին։
Այս ներքին քննարկումն էլ ճակատագրական է դարձել երկու դատախազների համար, ու նրանց լիազորությունները գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դադարեցրել է ու սկսել ծառայողական քննություն։

Ի դեպ այս գաղտնալսումը բավականին խորը հետեւանքներ է ունեցել, որին կանդրադառնանք առաջիկայում ու դեռ ավելին ինչու է ԱԱԾ-ն մտել Կոտայքի դատախազություն ով կամ ովքեր են ԱԱԾ քննիչի հասցեին վատ արտահայտություն արել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ