10 05 2023

Գրիգորի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց



Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ հետաձգել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի եւ եւս 11 անձի վերաբերյալ քրեական գործի քննությունը՝ աշխատանքային օրվա ավարտի կապակցությամբ: Այս մասին դատարանումլրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորի Խաչատուրովի պաշտպան Հակոբ Ենոքյանը:

Նա հայտնեց, որ գործով երկու հանրային պաշտպան է ներգրավվել, նաեւ բացակա էին 2 պաշտպաններ. «Դատարանում քննարկվել է այդ պայմաններում դատական նիստը շարունակելու հնարավորությունը»:

Նշենք, որ հաջորդ դատական նիստը նշանակվեց վաղը՝ 14:00-ին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ