Դատախազությունն հատուկ վերանայման բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ Հակակոռուպցիոն դատարանի՝ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:
Տեղեկությունը «Արմենպրես»-ին հայտնեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը մերժվել է: Միջնորդությունը մերժելու որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը