16 02 2023

Ոստիկանները գիտեն, որ ինչ էլ անեն, չեն պատժվելու, նման բան չի կարելի թույլ տալ. Էդգար Բադեմյան



Օրեր առաջ՝ փետրվարի 9-ին ոստիկանության Էրեբունու բաժնում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս փաստաբաններ Մարզպետ Ավագյանին ու Էմանուել Անանյանին ոստիկանները ծեծի են ենթարկել:

«Պաշտոնական հաղորդագրություններից տպավորություն է ստեղծվում, որ փորձում են արդարացնել ոստիկանների արարքը և քննարկման առարկա են դարձնում, թե ով է մեղավոր, անկախ նրանից, թե ով է մեղավոր, ով՝ ոչ, ոստիկանը իրավունք չունի անչափահաս կամ փաստաբան ծեծի»,-Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց փաստաբան Էդգար Բադեմյանը:

Նշենք, որ Էդգար Բադեմյանը ևս հանդիսանում է այն անչափահասների շահերի պաշտպանը, որոնց գործով տեղի է ունեցել միջադեպը: Բադեմյանը մեզ հետ զրույցում մանրամասներ պատմեց, թե ինչ է նախորդել միջադեպի օրվան, ինչպես են իրենց պահել ոստիկանները և քննիչները:

«Տարիներ շարունակ աշխատել ենք և ոստիկանական և քննչական համակարգի հետ, բայց նման միջադեպ երբեք տեղի չի ունեցել: Եթե այս իրավիճակին չտրվի համարժեք պատասխան և մեղավորները համապատասխան պատիժ չկրեն, սա դառնալու է համակարգային խնդիր»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ