«Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանը հակահարձակման մասին զեկուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հավանությունը ստացել է»,-այս մասին հրավիրված ասուլիսին ասաց Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը։
Նա ընդգծեց, որ տվյալ չունի՝ արդյո՞ք վարչապետն այս գործով հարցաքննվել է, թե՝ ոչ.
«Որպես Գերագույն հրամանատար նրան զեկուցվել է մտահղացման մասին, ստացել է հավանությունը։ Կարծում եմ՝ այդ իրավիակում հավանություն չտալը թե ԳՇ պետի կողմից, թե Գերագույն հրամանատարի կողմից կլիներ սխալ, որովհետև այդ պահին երբ այս որոշումը կայացվել է, եղել են բոլոր նախադրյալները։ Եթե այս որոշմամբ հակահարվածը ներքևի օղակներում կարողանային բարձր մակարդակով իրականացնել, մենք կարող էինք ունենալ այլ պատկեր ամբողջ պատերազմի առումով»,-ասաց Արսեն Սարդարյանը։
Մանրամսն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը