08 11 2022

«Չեմպիոն» նախարարություններ ունենք, որոնց դեմ բազմաթիվ հայցեր կան՝ աշխատանքից ապօրինի ազատումների. փաստաբան



Կարծում եմ, որ դատական համակարգի թեթևացումը միայն դատարանների տիրույթում պետք չէ փնտրել: Ազգային ժողովում «ՀՀ դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրները և դատական գործը ողջամիտ ժամկետում քննելը՝ որպես Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր» թեմայով քննարկման ժամանակ ասաց փաստաբան Մարատ Ատովմյանը:

«Ես գրեթե համոզված եմ, ո'չ նախարարություններում, ո'չ վարչապետի աշխատակազմում քննարկման չի ենթարկվում դատական պրակտիկան, ո’չ էլ Երևանի քաղաքապետարանում, կամ ՏԻՄ-երում: Օրինակ՝ մենք ունենք չեմպիոն նախարարություններ, որոնց դեմ կան բազմաթիվ ներկայացված հայցեր՝ աշխատանքից ապօրինի ազատումների: Այս մասով ես ունեմ 100 տոկոսանոց արդյունք, բոլոր իմ ներկայացրած շահերը բավարարվել են»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ