08 11 2022

Դատական ծանուցագրերն ուղարկելու համար պետությունը բավականին մեծ ներդրում է անում. Արման Օհանյան



Դատական ծանուցագրերը և դատավարական փաստաթղթերի հանձնման իրավական կարգավորումներն այս տարիների ընթացքում ցույց տվեցին, որ մասամբ արդարացվեցին և ողջամտորեն գործեցին այն ձևաչափով, որով ի սկզբանե տրամադրված է, որ պետք է կիրառվեին: Ազգային ժողովում «ՀՀ դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրները և դատական գործը ողջամիտ ժամկետում քննելը՝ որպես Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր» թեմայով քննարկման ժամանակ ասաց դատավոր  Արման Օհանյանը:
«Եվ մենք մեր դատական պրակտիկայի ընթացքում ունեցանք  բազմաթիվ խնդիրներ, որոնք հիմնականում կապվեց այն հանգամանքի հետ, որ ըստ էության դատավորներն անմիջականորեն որպես պաշտոնատար անձ չծանրաբեռնվեցին, բայց դատարանների աշխատակազմերն այն աստիճանի գերծանրաբեռնվեցին, որն անուղղակիորեն անդրադարձավ դատարանների գործունեության վրա»: 

Ամբողջականը՝ տեսանյութով:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ