Ադրբեջանցիների կողմից հայ ռազմագերիների գնդակահարության երևույթը ռազմական հացագործություն է, որը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության:
Yerevan.Today-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով օրերս համացանցում տարածված տեսանյութին, որտեղ երևում է՝ ինչպես է թշնամին գնդակահարում հայ ռազմագերիներին:
«Սա նշանակում է, որ պետք է հստակ բարձրացվի խնդիր, որ այս մարդիկանց պետք է նույնականացնեն և ենթարկեն քրեական պատասխանատվության: Ադրբեջանի դատախազության ձևակերպումը, որ սկսել են հետազոտելու, ուսումնասիրելու գործընթաց՝ չի լինելու, եթե լինի էլ, լինելու են շատ ձևական: Պետք է հստակ և հետևողական լինենք այս հարցում»:
Օրբելյանը նկատում է, որ Ադրբեջանը պարտավոր է հետաքննել, սակայն վստահ է, որ տեղի ունեցածը Ադրբեջանի իշխանությունների գիտությամբ և թողտվությամբ է տեղի ունենում:
«Կա խնդիր նաև Ադրբեջանի պաշտոնատար անձանց, ընդհուպ մինչև նախագահի քրեական պատասխանատվության խնդիրը տարբեր ատյաններում քննարկելու հարցը: Կա Ադրբեջանի պատասխանատվության խնդիրը, որովհետև միջազգային իրավունքում միջազգային հարաբերություններում առաջնային սուբյեկտը, որի միջև պետությունները պայմանավորվում են, այդ թվում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի մասին, դա պետություններն են»,-ասաց Օրբելյանը:
Մասնավորեցնելով՝ ինչ ատյաններ պետք է դիմի ՀՀ-ն թշնամու վերոնշյալ գործողությունների համար, մեր զրուցակիցը նկատում է.
«Միջազգային հանցագործությունների մասով, որոնց մաս են կազմում ռազմական հանցագործությունները, բացի նրանից, որ Ադրբեջանը իրավունք ունի այդ գործերը քննելու, կան նաև Հայաստանի իրավազորությունը. Հայաստանի քաղաքացիների նկատմամբ տեղի են ուենցել ռազմական հանցագործություն և Հայաստանը իրավունք ունի քննելու: Բայց նաև երկրների մեծ մասում գոյություն ունի ունիվերսալ կամ համընդհանուր իարվազորություն և կան բազմաթիվ դեպքեր, երբ որ այլ երկրներում իրականացվում են քրեական հետապնդմներ: Անհրաժեշտ է և սկզբունքային կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ և շագհագրիգիռ կողմ սկսի այդ գործընթացները և շարունակի: Դա կարող է լինել ադրբեջանական տարբեր ակտիվների սառեցում՝ պայմանական ադրբեջանական «փողի քսակի»-ի՝ Socar-ի հաշիվների սառեցում, Հեյդար Ալիևի ֆոնդի հաշիվների սառեցում: Գործընթացներ, որոնք պետք է տեղի ունենան իրավական դաշտում: Սա մաքուր իրավական գործիքակազմ է. դա կարող է լինել շվեցարական դատական գործընթացներ, կարող է լինել Անգլիայում, ԱՄՆ-ում»:
Արամ Օրբելյանն անդրադարձավ նաև ՀՀ իշխանության կողմից պարբերաբար բարձրաձայնած խաղաղության պայմանագրին և մամուլում շրջանառված Ադրբեջանի 5 կետերին:
Հարցազրույցը՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը