Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է.
Ազգային ժողովում ՔՊ-ն ընդամենը մեկ օր առաջ մանդատը վայր դրած իր խմբակցության պատգամավոր Արթուր Դավթանին 67 կողմ ձայնով ընտրում է ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր, իսկ նրա հետ մրցակցող՝ կյանքը հայրենիքին նվիրած, հերոս Գևորգ Արշակյանի մորը՝ տաղանդավոր իրավաբան, 26 տարվա դատավոր Նաիրա Հովսեփյանին «տալիս» է 0 ձայն։ Սա է այսօրվա իշխանության դեմքը, թեև սրանք վաղուց են ապացուցել, որ կյանքը հայրենիքին նվիրելուն պատրաստ մարդիկ իրենց ոխերիմ հակառակորդներն են…։ Կամ արդյո՞ք հնարավոր է թայֆաբազության այս թվաբանական դրսևորումն առհասարակ ընտրություն համարել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը