22 06 2022

Արթուր Գալեյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի․ փաստաբան



 «Ես սա իրավական գործընթաց չեմ համարի,   քանի որ  քրեական գործով Երևան քաղաքի ընդահնուր  իրավասության դատարանը փաստել Է, որ գործում բացակայում է հիմնավոր կասկածը երեք հոդվածներով, որից հետո  միջնորդություն էինք ներկայացրել՝  քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ դատախազին և դեռևս միջնորդության պատասխանը չենք ստացել։ Կարևոր է այն հանգամանքը, որ խմբի քննիչը հայտարարեց , որ մեղադրաք առաջադրելու պահով  բավարար ապացաույցներ առկա չեն եղել։ Այդ  ամեն ինչից հետո միակ իրավական որոշումը, որ կարող էր կայացվել , քրեական հետապնդման դադարեցումն էր, սակայն ունենք այս իրավիճակը,  որ անօրինական մեղադրանքով  անձին կանչում են քրեական գործողությունների մասնակցելու։ Գործի տեղափոխության նպատակը չի կարող լինել  իրավական»,-այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Արթուր Գալեյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։  

Հիշեցնենք, որ  44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, հարազատներն այսօր հավաքվել են  ՔԿ շենքի դիմաց։ Խնդիրն այն է, որ  զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորեղբայրը՝ Արթուր Գալեյանն այսօր հրավիրվել է ՔԿ:

Նաև նշենք, որ  մայիսի 18-ին ռազմական ոստիկանությունը ձերբակալել էր Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին, և նրա եղբորը՝ Արթուր Գալեյանին: Դատարանը, սակայն, Գալեյան եղբայրներին ազատ արձակելու որոշում է կայացրել։ Ըստ Քննչական կոմիտեի՝ նրանք մեղադրվում են զորամաս ապօրինի մուտք գործելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և ծանր վիրավորանք հասցնելու մեջ: Նշենք, որ գործն ըստ քննչական ենթակայության ԱԱԾ ուղարկելու փոխարեն, Գալեյանների վերաբերյալ քրեական գործը վերցվում է ԶՔԳՎ վարույթից և  տեղափոխվում Քննչական կոմիտե։ Այդ որոշումը զոհվածների հարազատների դժգոհությունն է առաջացրել։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ