10 06 2022

Բագրատ Եսայանը բերման է ենթարկվել օրենքի կոպտագույն խախտումով, քանի որ ծանուցված չի եղել․ փաստաբան



Ինչպես հայտնի է ԱԱԾ աշխատակիցնները մտել են «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն և տարել  հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին։ Փաստաբան Վահե Եփրիկյանը ներկայացնելով ՝ բերման ենթարկելու հնարավոր վարկածները  նշեց․

«Այս պահի դրությամբ կարող ենք երկու եզրահանգում անել ՝ հավանաբար պարոն Եսայանը բերման է ենթարկվել ՝  նախորդիվ շինծու քրեական գործերով ինչ-որ մեկով  և երկրորդ՝  այն որ պարոն Եսայանը բերման է ենթարկվել,  արդեն իսկ օրենքի կոպտագույն խախտում է , քանի որ  վերջինս որևէ կերպ ծանուցված չի եղել ՝ իրավակիրառման մարմին ներկայանալու  առումով, այսինքն՝ բերման երնթարկելը եղել է ոչ իրավաչափ»,-ասաց փաստաբան Վահե Եփրիկյանը։։

«Կարծում եմ, որ եթե վարույթ իրականացնողն  իր գործողությունները սկսել է նման կոպտագույն խախտումներով  մնացած գործողությունները նույնպես լինելու են ածանցյալ  կերպով ապօրինի»,-ասաց փաստաբանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ