Քրեական գործ կա հարուցված ինչպես Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարության հետ կապված, այնպես էլ 2020 թվականի դեկտեմբերի 22-ին 430 փաստաբանների հաղորդման հիման վրա։ Այդ գործերը միացել են մեկ վարույթում։ Ցավալի է, բայց փաստ, այդ գործերով ոչինչ չի արվել։ Ապրիլի վերջին, երբ զոհվածների ծնողները գլխավոր դատախազության մոտ իրենց դժգոհությունը հայտնեցին, միայն դրանից հետո գործը սկսեց ընթացք ստանալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ բոլորի խնդիրն է բացահայտել ճշմարտությունը, պարզել, թե պատերազմն ինչից եղավ և ինչու զոհվեցին մեր երիտասարդները։
«Այստեղ կա 2 հարթություն. առաջինը` պատերազմի ժամանակ այնպիսի գործողություներ կատարելն է, որը հանգեցրել է այս աղետալի վիճակին։ Դա կապված է բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ի դեմս` Նիկոլ Փաշինյանի։ Երկրորդ հարթությունը`ավելի ցածր պաշտոն զբաղեցնող, զինվորական կառավարման մեջ գտնվող անձանց կողմից այն ապօրինություններն են, որոնք նույնպես պատճառ են դարձել մեր հայրենակիցների զոհվելուն և տարածքներ կորցնելուն»,- ընդգծեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը