Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է.
Ստացել ենք Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշումը:
Այն բացարձակ անհիմն է ու չպատճառաբանված: Անգամ պաշտպանական կողմի մի շարք դիրքորոշումների, ինչպիսիք են օրինակ` հուլիսի 1-ից հանցակազմի վերացումը, նյութական շահագրգռվածության հասցեատեր երկրորդ անձի բացակայությունը, քննությունից խուսափած չլինելը, ընդհարապես անդրադարձ չկա: Կրկնում եմ` ընդհանրապես:
Որոշումն իրենից ներկայացնում է ընդամենը քննիչի միջնորդության արտագրություն (copy-paste)` պնդումներ, որոնց հիմնավորումները բացակայում են:
Բնականաբար անհապաղ կերպով վերաքննիչ բողոք ենք ներկայացնելու:
Առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը