22 03 2022

Եթե դատախազը հավատար իր առաջադրած մեղադրանքներին, կկանգներ և պարզաբանում կտար․ փաստաբան



Այս դատարանում արդարադատություն չի իրականացվում, և դատարանը չի իրականացնում իր լիազորությունները և ապօրինի որոշումներ է կայացնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սիլվայի գործով Արմեն Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։

«Այս մեղադրանքը օրինականության հետ որևէ աղերս չունի, բայց եթե դատախազը կարծում է, որ օրինական է և իբր այդպիսի դեպք եղել է և եղել է կաշառք, ապա նրա համար ոչ մի դժվարություն չկա, որպեսզի ինքը պատասխանի այն հարցին, թե իր որ լիզորությունների շրջանակներում է Գևորգյանը իբր ինչ-որ գործողություններ կատարել։ Նա չի  կարող պաշտպանվել դրանից, եթե դատախազը գիտի այդպիսի լիազորւթյուն, իսկ դատախազը չի հայտնում, քանի որ չկա այդպիսի լիազորություն , ինչու նա չի պատասխանում այդ հարցերին, որովհետև  եթե այս հարցերի պատասխանը տա, դատախազը նույն վայրկյանին պետք է հրաժարվի մեղադրանքից  որովհետև մեղադրանք իրականում գոյություն ունենալ չէր կարող»,-ասաց պաշտպանը։ 

Պաշտպանի խոսքով, հնարավոր  հանցագործություն են ստեղծել, դրա համար էլ դատախազը չի կարողանում հարցերի պատասխանել․ «Եթե դատախազը հավատարի իր առաջադրած մեղադրանքներին կկանգներ և պարզաբանում կտար»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ