Հայաստանից վերջին երեք տարում գնացել-չի եկել 138,024 մարդ։ Մասնավորապես՝
Համաձայն 2022 թվականին անցկացված մարդահամարի՝ Հայաստանի մշտական բնակչությունը կազմում է 2 մլն 932 հազար 731 մարդ: Իսկ առկա բնակչության թիվը կազմում է 2 մլն 869 հազար 438 մարդ։
Ի համեմատ նախորդ՝ 2011թ․ մարդահամարի՝ պակասել է թե՛ մշտական, թե՝ առկա բնակչության թիվը։ Մշտական բնակչության թիվը նվազել է 86,123 մարդով։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը 2019թ․ օգոստոսի 5-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հանրահավաքի ժամանակ, ի թիվս միջին աշխատավարձը 7-ապատկելու, Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Եվրոպայի և/կամ աշխարհի առաջնության մեդալակիր դարձնելու և այլ խոստումների, խոստացավ նաև մինչև 2050 թվականը բնակչության թիվը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը