Հայաստանում փետրվարի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 270 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 419 693-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 8449 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Փետրվարի 27-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված անձանց այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1606 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 10 055-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1136 է, ընդհանուր առողջացածներինը՝ 400 840, փաստացի բուժվողներինը՝ 8798: Մեկ օրում արվել է 3274 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 891 784 թեստավորում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը