23 02 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 946 նոր դեպք. Մահացել է 29 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 946 նոր դեպք. Մահացել է 29 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 946 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 417456 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2875218 վերջին մեկ օրում` 1759 նոր թեստավորում։

Փաստացի այս պահին բուժվում է 11780 պացիենտ: Մեկ օրում նվազել է 628-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 395700 անձ` վերջին մեկ օրում 1545 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 24 քաղաքացի, մահացածների թիվը 10 097 է:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 5 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1598 է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ