22 02 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 753 նոր դեպք. Մահացել է 19 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 753 նոր դեպք. Մահացել է 19 քաղաքացի

Հայաստանում փետրվարի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 753 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 4 416510 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2870459 վերջին մեկ օրում` 5588 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 12408 պացիենտ: Մեկ օրում նվազել է 1341-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 394155 անձ` վերջին մեկ օրում 2075 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 10 073 է:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1593 է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ