11 01 2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243, մահվան՝ 2 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 243, մահվան՝ 2 նոր դեպք

Հայաստանում հունվարի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 243 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 346 224-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 8006 է:

Հունվարի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1512 է, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9518-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 132 է, ընդհանուր առողջացածներինը՝ 333 117, փաստացի բուժվողներինը՝ 3589: Մեկ օրում արվել է 5906 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 614 055 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ