Հայաստանում հունվարի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 90 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 345 126-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 7986 է:
Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Հունվարի 4-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1510 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9496-ի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը