18 12 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 156, մահվան՝ 10 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 156, մահվան՝ 10 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 156 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 343 506-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 7893 է:

Նախորդ օրը կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել: Դեկտեմբերի 18-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1491 է: Մեկ օրում մահվան դեպքերի թիվը 10 է։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9384-ի:

 

Մեկ օրում առողջացածների թիվը 511 է, ընդհանուր առողջացածներինը՝ 328 050, փաստացի բուժվողներինը՝ 6072: Մեկ օրում արվել է 6549 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 485 938 թեստավորում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ