Հայաստանում դեկտեմբերի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 300 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 341 768:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվը 7747 է:
Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Դեկտեմբերի 9-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1464 է: Մեկ օրում, ընդհանուր առմամբ, մահացել է 19 քաղաքացի։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9306-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 202 է, ընդհանուր առողջացածներինը՝ 322814 323016, փաստացի բուժվողներինը՝ 9541: Մեկ օրում արվել է 7741 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 427 511 թեստավորում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը