24 09 2021

Ռեսուրսները մոբիլիզացվելու են, որպեսզի կարողանանք վերահսկել սահմանված կանոնի իրականացման ամբողջ ծավալը. նախարար



Բոլոր ռեսուրսները մոբիլիզացվելու են, որպեսզի մենք հստակ կերպով կարողանանք վերահսկել սահմանված կանոնի իրականացման ամբողջ ծավալը: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով որոշմանը, որ հոկտեմբերի 1-ից հոկտեմբերի քաղաքացիներն աշխատանքի գնալիս կամ պետք է ներկայացնեն պատվաստված լինելու մասին փաստաթուղթ, կամ 14 օրը մեկ թեսթի պատասխաններ:

«Ի վերջո, մեր գիտակցության մեջ պետք է նաև ինքնակարգապահության մասը շատ հստակ կերպով արձանագրվի և ամեն անգամ պետք է վերադառնանք նպատակին՝ ի վերջո, ինչի համար են այս սահմանափակումները»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ