26 05 2021

Հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ կրելն այլևս պարտադիր չի լինի. ԱՆ

Հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ կրելն այլևս պարտադիր չի լինի. ԱՆ

Հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ կրելն այլևս պարտադիր չի լինի: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:

Իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր պայման չի լինի հուլիսի 1-ից: Պատվաստված է համարվում այն քաղաքացին, որը ստացել է պատվաստանյութի 2 դեղաչափ, գրանցված է «Armed E-Health» համակարգում և ունի QR կոդ:

Հիշեցնենք, որ հանրապետությունում կորոնավիրուսի դեմ պատվաստումն իրականացվում է 3 պատվաստանյութով` «Սպուտնիկ-Վի», «ԱստրաԶենեկա» և «Կորոնավակ»: «ԱստրաԶենեկա»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ