01 04 2021

Փաշինյանի և իր ընտանիքի պատվաստված լինելու մասին հարցը նախարարը գաղտնիք է համարում



ՀՀ առողջապահության նախարարությունն ուշադրությամբ հետևում է բոլոր այն զարգացումներին, որոնք տեղի են ունենում «AstraZeneca» պատվաստանյութի հետ կապված։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց նախարար Անահիտ Ավանեսյանը։

Հարցին, թե պատվաստվել են արդյոք իշխանության ներկայացուցիչները, նաև՝ Նիկոլ Փաշինյանի հարազատները, նախարարը նշեց, որ պաշտոնատար այն անձինք, ովքեր կցանկանան հրապարակել իրենց պատվաստման ընթացքը, ինֆորմացիան, կհրապարակվի։

«Բայց դուք գիտեք, որ բժշկական գաղտնիքն այլ անձանց կողմից չի կարելի հրապարակել», - ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ