Երևանն այսօր
Այս շաբաթվա ընթացքում որոշ բժշկական կենտրոններ կամ բաժանմունքներ վերապրոֆիլավորվում են` կորոնավիրուսով վարակված անձանց սպասարկելու համար: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարի խոսքով` նախարարությունը մեծացնում է մահճակալային ֆոնդը: Նախորդ շաբաթ «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտն» է միացել Covid-19-ով վարակակիր անձանց բուժմանը, ապա «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում է լրացուցիչ բաժանմունք բացվել:
«Մենք հնարավորություն ունենք 2500 մահճակալ ապահովելու»,- ասաց Ավանեսյանը` հավելելով, որ այս պահին 10 կենտրոն է սպասարկում բուժառուներին:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը