Հայաստանում հունվարի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 125 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 167 026-ի:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 9 քաղաքացի, մահացածների թիվը 3080 է: Այլ հիվանդությունից մահվան 3 դեպք է եղել: Այս դեպքերի թիվը 769 է:
Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 11 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3848-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 205 է, ընդհանուր առողջացածներինը՝ 157 519, բուժվողներինը՝ 5658 (մեկ օրում նվազել է 92-ով):
Մեկ օրում արվել է 1957 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 648 520 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը