28 01 2021

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 242 նոր դեպք, մահվան՝ 12

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 242 նոր դեպք, մահվան՝ 12

Հայաստանում հունվարի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 242 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 166 669-ի:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 3067 է: Այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք է եղել։ Այս դեպքերի թիվը 762 է:

Մեկ օրում մահացել է 12 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3829-ի: Մեկ օրում առողջացածների թիվը 592 է, ընդհանուր առողջացածներինը՝ 156 053, բուժվողներինը՝ 6195 (մեկ օրում նվազել է 362-ով):

Մեկ օրում արվել է 1980 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 643 606 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ