Արցախում հունվարի 26-ին կատարվել է 86 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք:
Վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:
Արցախում ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2310 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 19 103 թեստավորում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը