Հայաստանում դեկտեմբերի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 838 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 155 440-ի:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 2691 է: Այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել: Այս դեպքերի թիվը 660 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 20 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3351-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1052 է, ընդհանուր առողջացածներինը՝ 135 638, փաստացի բուժվողներինը՝ 16 541 (մեկ օրում նվազել է 144-ով): Մեկ օրում արվել է 2953 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 573 167 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը