06 12 2020

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 978 նոր դեպք, մահվան՝ 19

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 978 նոր դեպք, մահվան՝ 19

Հայաստանում դեկտեմբերի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 978 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 141 937-ի: 

 

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 քաղաքացի, մահացածների թիվը 2326 է: Այլ հիվանդությունից մահվան 2  դեպք է գրանցվել: Դեկտեմբերի 6-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 588 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 19 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2914-ի: 

 

Մեկ օրում առողջացածների թիվը 730 է, ընդհանուր առողջացածներինը՝ 116 796  փաստացի բուժվողներինը՝  22227 (մեկ օրում նվազել է 229-ով): Մեկ օրում արվել է  2728 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 52 8876 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ