30 11 2020

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 356 նոր դեպք, մահվան՝ 26

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 356 նոր դեպք, մահվան՝ 26

Հայաստանում նոյեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 356 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 135 124-ի: 

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 2164 է։ Այլ հիվանդությունից մահվան 4 դեպք էգրանցվել: Նոյեմբերի 30-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 538 է, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2706-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 1078 է, ընդհանուր առողջացածներինը՝ 108 442, փաստացի բուժվողներինը՝ 23 976 (մեկ օրում նվազել է 748-ով): Մեկ օրում արվել է 1098 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 510127թեստ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ