09 11 2020

861 քաղաքացի հերթում է Covid-ի բուժօգնություն ստանալու համար. Արսեն Թորոսյան



Չկա գեթ մեկ զինվոր կամ քաղաքացի, որն ունեցել է Կորոնավիրուսի համար բացված հանձնաժողովի գոյության փաստը մեր գործունեության հետ որևէ կերպ կապել չեմ ուզում: Ճիշտն ասած՝ կապ չեմ տեսնում այսօրվա վատ իրավիճակի և հանձնաժողովի գործունեության միջև: Այս մասին ԱԺ-ում 2021 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ։

Նա նշեց, որ ահագնացող թվեր կան.

 «Այսօր 1042 նոր դեպք կա: 107 466 ընդհանուր հաստատված թիվ ունենք, որը շատ մեծ է: Դժբախտաբար, ունեցել ենք 21 մահվան դեպք, ընդհանուրը՝ 1580: Առողջապահական համակարգը կոչված է լինելու հիվանդությունները կանխարգելող, սակայն քանիցս ասել ենք, որ սա հանրային խնդիր է՝ բոլորի խնդիրը: Համակարգը գերլարված աշխատելով՝ ռազմական գործողություններից տուժած զինծառայողների և քաղաքացիների առնչությամբ որևէ թերացում չունի»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ