09 11 2020

Մեր խնդիրը ոչ թե շնչառական սարքի, այլ թթվածնի դեֆիցիտն է. Առողջապահության նախարար



Հայաստանում կորոնավիրուսով վարակված՝ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը մոտ է 1100-ին:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ծայրահեղ ծանր վիճակում է 180, ծանր՝ 897 քաղաքացի, գումարային առումով փաստացի մոտ 1100 ծայրահեղ ծանր և ծանր հիվանդներ կան: Այս պահին 73-ը միացված են արհեստական շնչառության սարքերի»,-ասաց Թորոսյանը:

Անդրադառնալով հիվանդության զարգացման մասին կանխատեսումներին՝ Արսեն Թորոսյանը նշեց՝ դրանք շատ տարբեր են։

«Մեր խնդիրը ոչ թե շնչառական սարքի, այլ թթվածնի դեֆիցիտն է։ Հիմա բուն թթվածնի համաշխարհային դեֆիցիտ կա, և այն հնարավոր չէ երկար տեղափոխել։ Մենք տիտանական ջանքեր ենք գործադրում, որպեսզի որևէ խափանում չլինի։ Մենք նախատեսում ենք նոր հզորություններ ներդնել, չնայած ամռան ընթացքում ձեռք ենք բերել որոշ բաներ։ Բայց դեպքերի թիվը անկանխատեսելի մեծ էր, մենք որոշակի աճ սպասում էինք, բայց ոչ քառապատիկ, հնգապատիկ։ Մենք ևս չորս թթվածնի մեծ կայան ենք գնել»,- ներկայացրեց նախարարը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ