Հայաստանում նոյեմբերի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2210 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 101773-ի: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 30 քաղաքացի, մահացածների թիվը 1506 է: Այլ հիվանդությունից մահվան 7 դեպք է գրանցվել: Մահվան այս դեպքերի թիվը 397 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 37 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1903-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1647 է, ընդհանուր առողջացածներինը՝ 61782, փաստացի բուժվողներինը՝ 38088 (մեկ օրում ավելացել է 526-ով): Մեկ օրում արվել է 5202 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 428687 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը