29 10 2020

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2383 նոր դեպք, մահվան՝ 31

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2383 նոր դեպք, մահվան՝ 31

Հայաստանում հոկտեմբերի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2383 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 85034-ի:  Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 29 քաղաքացի, մահացածների թիվը 1272 է: Այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Հոկտեմբերի 28-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 354 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 31 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1626-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 749 է, ընդհանուր առողջացածներինը՝ 53257, փաստացի բուժվողներինը՝ 30151 (մեկ օրում ավելացել է 1603-ով): Մեկ օրում արվել է 5027 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 392660 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ