24 10 2020

Արսեն Թորոսյանը շրջել է մի շարք մարզային բժշկական կենտրոններով

Արսեն Թորոսյանը շրջել է մի շարք մարզային բժշկական կենտրոններով

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շրջել է մի շարք մարզային բժշկական կենտրոններով:

Մասնավորապես, նախարարն այցելել է Մասիսի, Էջմիածնի, Աշտարակի և Աբովյանի բժշկական կենտրոններ, տեղում ծանոթացել պացիենտների հոսքերի կառավարմանը, շրջել է հիվանդասենյակներով զրուցել Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորների և նրանց բուժող բժշկական անձնակազմի հետ:

Բոլոր զինվորներին նախարարը մաղթել է շուտափույթ ապաքինում և շնորհակալություն հայտնել հայրենիքը նվիրումով պաշտպանելու համար:

Շրջայցի ընթացքում նախարարը հետաքրքրվել է նաև բժշկական կենտրոնների կարիքներով և տեղում առաջարկել լուծման տարբերակներ, ինչպես նաև համոզվել, որ կենտրոնները հագեցած են անհրաժեշտ սարքավորումներով և դեղորայքով:

Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել բժշկական անձնակազմերին` կատարած ծանր աշխատանքի և զինվորների կյանքը փրկելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ