Հայաստանում հոկտեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1465 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 61 460-ի:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 1056 է:
Մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք։ Հոկտեմբերի 16-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 314 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 13 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1388-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 422 է, ընդհանուր առողջացածներինը՝ 47541 փաստացի բուժվողներինը՝ 13919: Մեկ օրում արվել է 4005 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 340116 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը